Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսում են սահմանների համաձայնեցման գործընթացը

Լուրեր

16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
Բոլորը

Ղրղզստանը և Ուզբեկստանը ստորագրել են արձանագրություն, որը թույլ է տալիս սկսել պետությունների միջև սահմանների համաձայնեցման ընթացակարգը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

«Ղրղզստանի և Ուզբեկստանի հանրապետությունների ղրղզ-ուզբեկական սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցով կառավարական պատվիրակությունները համատեղ նիստի արձանագրություն են ստորագրել, ինչը թույլ կտա սկսել Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի առանձին հատվածների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացակարգը»,- ասել է խոսնակը։

Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև հարաբերություններն ակտիվացել են 2017 թվականին՝ մոտ մեկ տասնամյակ նկատելի սառեցումից հետո։ Նույն թվականին կողմերը ստորագրել են պետական սահմանի վերաբերյալ միջանկյալ պայմանագիր, ըստ որի՝ երկու երկրների պատմության մեջ առաջին անգամ նկարագրվում էր պետական սահմանագծի շուրջ 85%-ը։ 2017 թվականի հոկտեմբերին փաստաթուղթն ուժի մեջ է մտել։ 2020 թվականի նոյեմբերին կողմերը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման ավարտի գործընթացը։

Սեպտեմբերի 26-ին ստորագրված արձանագրությունը հնարավորություն կտա ավարտին հասցնել սահմանների սահմանազատման գործընթացը։

Տաթև Ֆռանգյան