Նման քայլի հետևանքները սարսափելի կլինեն․ Բլինքենը՝ ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքների մասին

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վլադիմիր Պուտինի միջուկային հռետորաբանությունն անվանել է «անպատասխանատու»։
Ամերիկյան  CBS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառման դեպքում ԱՄՆ-ը ունի գործողությունների ծրագիր։ Պետքարտուղարը չի նշել, թե ինչ կոնկրետ միջոցների մասին է խոսքը։

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը ուղիղ կապ է հաստատել Կրեմլի հետ միջուկային պատերազմի սպառնալիքի հետ կապված, Բլինքենը դրական է պատասխանել. «Այո՛, շատ կարևոր է, որ Մոսկվան մեզանից լսի և մեզանից իմանա, որ նման քայլի հետևանքները սարսափելի կլինեն: Եվ մենք դա շատ պարզ հասկացնել ենք տվել»:

Ըստ Բլինքենի՝ Ուկրաինայում սանձազերծած պատերազմում Պուտինն արդեն ձախողվել է.

«Նա ի սկզբանե շատ պարզ ասաց, որ իր նպատակն է ջնջել Ուկրաինայի ինքնությունը՝ որպես անկախ երկիր։ Այդ նպատակն արդեն ձախողվել է։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի համար։ Նրանք պայքարում են իրենց երկրի համար։ Ռուսները՝ ոչ։ Ռուս զինվորականները, որոնց նետում են այդ հակամարտության մեջ, հաճախ չգիտեն՝ ուր են գնում և ինչու են գնում։ Դա այն չէ, ինչի համար նրանք ցանկանում են պայքարել։ Ուկրաինացիները պայքարում են իրենց ապագայի համար։ Նրանք պայքարում են իրենց հողի համար։ Նրանք պայքարում են իրենց կյանքի համար»,- հավելել է Բլինքենը։

 

Տաթև Ֆռանգյան