Երևանում կրակոցներ են հնչել. 22-ամյա 3 երիտասարդ հոսպիտալացվել է. shamshyan.com

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

Երեկ՝ մայիսի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Կարիկ Ումրեյանը, ով ստացել է «կրծքային և գոտկային շրջաններում կրտած-ծակած վերք» վնասվածքներ և Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Առաքելյանը, ով ստացել է «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» վնասվածքներ:

Մինչ ոստիկանները Արմենիա բժշկական կենտրոնում վիրավորների տվյալներն էին ճշտում, այս անգամ ահազանգ է ստացվել Աստղիկ բժշկական կենտրոնից, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նշված քաղաքացին Երևան քաղաքի Շինարարների փողոցի բնակիր, 22-ամյա Վահե Առաքելյանն է: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ, քանի որ գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորների կյանքի համար, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այնուհետեև ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ, 51-ամյա Գառնիկ Հովհաննիսյանին:  Նրա մոտ հայտնաբերվել է «Չերչիլ» տեսակի 12 տրամաչափի մեկ փողանի հրացան, իսկ դեպքի վայրում, որը եղել է Եղիազարյան փողոցում, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 3 հատ կրակված պարկուճ, ինչպես բնաև հայտնաբերվել է դանակ:

Ոստիկանություն է բերման ենթարկվել նաև Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 35-ամյա Կորյուն Մարտիրոսյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: