Բյուրեղավանում հաղթելու ենք․ Մարդիկ փոփոխություն են ուզում, ինչը կբերենք մենք․ Արմեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Տեղի իշխանություններ են ընտրելու նաև Բյուրեղավան խոշորացված համայնքի բնակիչները։ Այստեղ ընտրություններին մասնակցում է նաև «Արդար Հայաստան» կուսակցության Բյուրեղավան համայնքի ղեկավարի թեկնածու Արմեն Սարգսյանը։ 

-Պարո՛ն Սարգսյան, ավարտվեց քարոզարշավը, և սեպտեմբեր 25-ին բյուրեղավանցիները պետք է համայնքի ղեկավար ընտրեն։ Ինչպիսի՞ն են տրամադրությունները, քաղաքացիները ի՞նչ խնդիրների լուծումներ են ակնկալում Ձեզանից և Ձեր թիմից։

-Մենք շուրջ 15-20 օր քարոզարշավ անցկացրեցինք Բյուրեղավան քաղաքում և մեր հարակից երկու բնակավայրում՝ Նուռնուսում և Ջրաբերում։ Խնդիրները շատ են, բնակիչները սոցիալական տարատեսակ պրոբլեմներ ունեն՝ ջրամատակարարման, ոռոգման խնդիրներ, գյուղատնտեսությանը վերաբերող, քաղաքային վայրերում էլ շքամուտքերի, տանիքների, վերելակների խնդիրներն են բարձրացնում։ Բնակչությունը սպասում է, որ այս խնդիրները կլուծվեն։ Մենք էլ ունենք լավ կազմակերպված և հաջողված թիմ, որը լավ ծրագիր է կազմել համայնքի զարգացման։ Իրատեսական ենք համարում մեր ծրագիրը՝ և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում։ Մեր թիմը երիտասարդ է, ես ունեմ գիտելիք ու փորձ, և այդ երիտասարդ թիմի հետ միասին պատրաստ ենք փորձության միջով անցնել և այդ լուծը, բեռը, պատասխանատվությունը կրել մեր ուսերին։

-Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք երիտասարդների համար, որոնք զբաղվածության խնդիր ունեն Բյուրեղավանում։

-Երիտասարդների համար մեր ընկերների և գործընկերների հետ միասին մենք կստեղծենք աշխատատեղեր։ Երիտասարդներին ներգրավելու ենք քաղաքային տնտեսության, քաղաքի զարգացման ծրագրերի մեջ։ Քաղաքապետարանում, կից կառույցներում մենք պիտի ներգրավենք ամբողջ երիտասարդությանը։ Այսօր համայնքապետարանում աշխատում են մեծաթիվ թոշակառու մարդիկ, որոնք նախկինում աշխատել են ոստիկանությունում կամ այլ կառույցներում, և այսօր աշխատում են մեր համայնքապետարանում, ինչը ճիշտ չէ։ Իսկ մեր երիտասարդները, որ ունեն աշխատանքի կարիք, դուրս են գալիս այլ տարածքներ աշխատանքի՝ Աբովյան, Երևան կամ այլ համայնքներ։ Դա ճիշտ չէ, և մենք քաղաքապետարանում աշխատող բոլոր թոշակառուներին հաստատ բարի ճանապարհ ենք ասելու, և այդ մարդկանց տեղը գալու են կարող ուժեր՝ երիտասարդներ։ Մենք նոր գաղափարներ և մոտեցումներ ենք բերելու, որոնք կարողանալու են հաստատապես իրականացնել մեր ծրագրերը։ Մենք շենացնելու և ծաղկացնելու ենք մեր համայնք Բյուրեղավանը։ Վստահ ենք մեր հաղթանակի վրա։ Մարդիկ փոփոխություն են ուզում, ինչը մենք կբերենք։

-Հայաստանի յուրաքանչյուր գյուղ կամ քաղաք ունի մի արժեք, գրավչություն, որը մարդկանց կբերի այնտեղ։ Դուք ի՞նչն եք համարում Բյուրեղավանի մեծ առավելությունը կամ ինչպիսի՞ Բյուրեղավան եք կառուցելու, ի՞նչ ծրագրով, որպեսզի բոլորը ցանկանան գալ և բնակվել Ձեր համայնքում։

-Բյուրեղավան Երևանից 15-20 րոպեում կարելի է հասնել։ Մեր քաղաքում կարող ենք նաև լավ տուրիզմ կազմակերպել, բացի այդ՝ արտադրական հիմնարկները մեր քաղաքում շատ են։ Այսօր էլ մենք կարող ենք հրավիրել Բյուրեղավան համայնք տարբեր գործարարների, տրամադրել լավ տարածքներ, ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ գան և ներդրումներ անեն մեր քաղաքում։ Այդ ներդրումների արդյունքում մենք կլուծենք զբաղվածության խնդիրը, և դրա հետ մեկտեղ՝ նաև գրավիչ կլինի մեր քաղաքը։ Այսինքն՝ և՛ տուրիզմը կլինի զարգացած, և՛ արտադրություններ կհիմնվեն։ Մեզ մտերիմ մի կին, որ բնակվում է ԱՄՆ-ում, պատրաստ է գալ և մոտ 1 միլիոն դոլարի ներդրում կատարել։ Նա այդ մասին պաշտոնապես արդեն հայտարարել է, և ուզում է գալ Հայաստան, որ մեր համայնքում ներդրում կատարի։ Նրան գրավել է Բյուրեղավանի դիրքը՝ Երևանին մոտ լինելը, և ասում է՝ հրաշալի կլինի, եթե Ծաղկաձորի և Երևանի մեջտեղում գտնվող Բյուրեղավանում ևս տուրիզմի կենտրոն ունենանք։ Շատ մեծ հնարավորություն կա այդ ծրագիրը ևս իրագործելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան