Զորակոչի մասին Պուտինի հրամանագրի փակ կետը վերաբերում է 1 մլն մարդու մոբիլիզացմանը․ ԶԼՄ-ներ

Լուրեր

24.11.2026 | 20:13
Փաշինյանն ու Ռումինիայի Սենատի նախագահը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության խորացումը
24.11.2026 | 20:00
Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:55
Մեկ բառ պակասում է․ ի՞նչ է փոխում Սահմանադրության նախագծում եկեղեցու մասին դրույթի վերաձևակերպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:44
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությունը
24.11.2026 | 19:30
Հայաստանին այլևս պե՞տք չէ անվտանգության խորհուրդ․ այն կլուծարվի,եթե ընդունվի նոր Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 19:23
Վիշապաքարերի և Տիրինկատարի հնավայրի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկման հայտի քննարկում
24.11.2026 | 19:09
Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը
24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագրի յոթերորդ կետում ասվում է, որ բանակ կարող է զորակոչվել մինչև մեկ միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է «Նովայա գազետա Եվրոպան»՝ հղում անելով նախագահի աշխատակազմում իր աղբյուրին։

«Թիվը մի քանի անգամ շտկվել է, արդյունքում որոշվել է մեկ միլիոն մարդ»,- ասել է աղբյուրը։

Նշվում է, որ Պուտինի հրամանի 7-րդ կետը նախատեսված է «ծառայողական օգտագործման համար», պաշտոնապես դրա բովանդակության մասին հաղորդվել է միայն այն, որ դրանում նշված է մարդկանց թիվը, ովքեր կարող են բանակ զորակոչվել։ Այս մասին խոսել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Պուտինի հայտարարած «մասնակի մոբիլիզացիայի» շրջանակում նախատեսվում է բանակ զորակոչել 300 հազար մարդու։

Խոսելով հրամանագրի մասին՝ Պեսկովն անդրադարձել է պաշտպանության նախարարի հայտարարությանը. «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ Սերգեյ Շոյգուն իր հարցազրույցում ասել է. «300 հազար մարդ։ Այստեղ խոսքը գնում է մինչև 300 հազար մարդու մասին»»։

Տաթև Ֆռանգյան