ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին
Քաղաքականություն
22.09.2022 | 14:08ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որն այցով Երևանում է, հանդիպել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։
Նշվում, է, որ տեղի է ունեցել ՀՀ սահմանամերձ առանձին շրջանների իրավիճակի մանրամասն քննարկում։ Անդրադարձ է եղել ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր քայլերին։
Հիշեցնենք, որ նախօրեին Զասը հանդիպել էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։
Էմմա Չոբանյան