Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի իր պաշտոնակցի հետ

Լուրեր

03.05.2024 | 15:33
Կոբախիձեն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխության փորձերին աջակցելու մեջ
03.05.2024 | 15:21
Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել
03.05.2024 | 15:11
Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են վթարի ենթարկվել
03.05.2024 | 15:00
ՄԻՊ-ը՝ Տավուշում ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման, Վրաստանի վարչապետը՝ ԱՄՆ այցից հրաժարվելու պատճառների մասին․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 14:53
Մարտի 1-ի գործով նոր փամփուշտներ են ներկայացվել․ Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:50
ԵՄ-ն Բաքվին լրացուցիչ 2 մլն եվրո կհատկացնի ականազերծման համար
03.05.2024 | 14:41
Brent տեսակի նավթի գինն աճել է
03.05.2024 | 14:37
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով. Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:35
Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները
03.05.2024 | 14:33
Պարո՛ն Օհանյան, ի՞նչ է նշանակում սովետական սահմանները իրատեսական չեն, տպավորւթյուն է՝ ժխտում եք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:26
«Ֆիշեռ» ընկերությանը պատկանող ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
03.05.2024 | 14:25
Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն… Ինձ մի’ սովորեցրեք նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 14:17
Երեկ վթարված ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել է
03.05.2024 | 14:10
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
03.05.2024 | 14:02
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Արարատ Միրզոյանը Պեկկա Հաավիստոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, ՄԱԿ կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին:

Հրադադարի ռեժիմի պահպանման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հստակ և հասցեական դատապարտման կարևորությունը և կանխարգելիչ գործուն քայլերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։