Մոսկվայում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին ծանուցագրեր են հանձնել զինկոմիսարիատներում

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Մոսկվայում սեպտեմբերի 21-ին մոբիլիզացիայի դեմ անցկացված բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածներից մի մասին ծանուցագրեր են հանձնվել զինկոմիսարիատներում։ Այս մասին ձերբակալվածներ պատմել են OVD-Info իրավապաշտպան նախագծին, գրում է VOA-ն։

«Յաբլոկո» կուսակցության անդամ Կիրիլ Գոնչարովը ծանուցագիր է հրապարակել, որը ձերբակալվածին են հանձնել Մոժայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում։

Սոկոլինայա Գորա շրջանի ներքին գործերի վարչության կողմից ձերբակալված անձանցից մեկի կինը Mediazona-ին պատմել է, որ զինվորական կոմիսարն անձամբ է ծանուցագիրը հանձնել ամուսնուն, և դա նկարահանվել է։ Ձայնագրությունում, ըստ նրա, իրեն ասել են, որ չի կարող չընդունել կանչը, քանի որ ՌԴ քաղաքացի է և պարտավոր է ներկայանալ զինկոմիսարիատ։

Ձերբակալվածներից առնվազն մեկին, ըստ իրավապաշտպանների, սպառնացել են քրեական գործ հարուցել ծանուցագիրը ստորագրելուց հրաժարվելու պատճառով։

Վորոնեժում հակապատերազմական ցույցերի մի քանի ձերբակալված ցուցարարների ոստիկանության բաժանմունքում ծանուցագրեր են տրվել՝ սեպտեմբերի 23-ի զինկոմիսարիատ ներկայանալու պահանջով:

Հավելենք, որ նախօրեին ավելի քան 1400 մարդ է բերման ենթարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք անցկացվել են Ռուսաստանի 38 քաղաքներում։

https://t.me/This_is_Goncharov/10949

Տաթև Ֆռանգյան