Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOA

Լուրեր

12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: Ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարվորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել ու ծառայություններ մատուցել Ղազախստանից Չինաստան գազատարի կառուցման ընկերությանը ՝ Asia Gas Pipeline-ին. փոխանցում է VOA-ն:

Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տարածած մամլո հաղորդագրության, մեղադրվողներից մեկը Հայաստանի 62-ամյա քաղաքացի Ազատ Մարտիրոսյանն է: Վերջինս 1997-2001 թվականներին զբաղեցրել է Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Մեղադրվող մյուս աշխատակիցն է Ռուսաստանի քաղաքացի, 59 ամյա Վիտալի Լեսկովը: Մեղադրանք է ներկայացվել նաև «Գրավիտաս» ընկերության հիմնադիր, 70 ամյա Հունաստանի քաղաքացի Պետրոս Կոնտոգուրիսին, ում դեմ գործ էր հարուցվել դեռևս 2017 թվականի հոկտեմբերին: Բոլոր երեք մեղադրվողներնեը գտնվում են ԱՄՆ-ից դուրս:

Ըստ մեղադրական եզրակացության, մեղադրվող եռյակը՝ Կոնտոգուրիսը, Մարտիրոսյանն ու Լեսկովը Rolls-Royce-ի աշխատակիցների ու ղեկավարների ներգրավմամբ մշակել ու իրականացրել են կոռուպցիոն մի սխեմա, որի շրջանակում Rolls-Royce ընկերությունը վճարումներ է կատարել խորհրդատվական ընկերությանը՝ տեղյակ լինելով, որ դրանց մի հատվածը նախատեսվում է օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու համար:

Հիշեցնենք, որ Asia Gas Pipeline-ը ստեղծվել է Կենտրոնական Ասիայից Չինաստան գազատար կառուցելու նպատակով: «Technical Advisor» ընկերությունը, որտեղ աշխատում էին Մարտիրոսյանն ու Լեսկովը, անկախ խորհրդատվություն ու այլ ծառայություններ է մատուցել Asia Gas Pipeline-ին:

ԱՄՆ-ի դատախազ Բենյամին Գլասմանն այս գործի առնչությամբ ընդգծել է. «Այս մեղադրանքները ցույց են տալիս մեր պատրաստակամությունը հետապնդելու բոլոր նրանց, ովքեր ներգրավված են օտարերկրյա կոռումպացված գործարար գործունեության մեջ: Օտարերկրյա գործիչները պետք է մի քանի անգամ մտածեն նախքան որևէ կոռուպցիոն գործարք իրականացնելը, քանի որ Միացյալ Նահանգները կարող է և կբացահայտի նման սխեմաներն ու դրանք իրականացնողներին»: