Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը. Շարմազանով

Լուրեր

15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
Բոլորը

Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Այս մասին, հունիսի 28-ին, Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել կարդինալ Դոմինիկ Դուկայի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև` նրա ջանքերը Չեխիայի հայերի ցանկությունն իրականություն դարձնելու գործում. այդ ջանքերի շնորհիվ 2015 թվականի հոկտեմբերի 11¬ին Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:

Շարմազանովը երախտիքի խոսք է հայտնել Դոմինիկ Դուկային` Պրահայում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են քրիստոնեական ժառանգության պահպանումը և փոխանցումը սերունդներին:

Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն իր մտահոգությունն է հայտնել թե Թուրքիայում, թե Ադրբեջանում և թե Մերձավոր Արևելքում հայկական և քրիստոնեական մշակութային հուշարձանների ոչնչացման, ինչպես նաև օրերս Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը Ղուրանի ընթերցմամբ, աղոթքի միջոցով մզկիթի վերածելու փորձի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այդ փաստը Դեյր Էզ¬Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցման, Նախիջևանում Ջուղայի դարավոր խաչքարերի ավերման, Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր քրիստոնեական հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:

«Աշխարհում քրիստոնեական ժառանգության պահպանումը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը»,-ասել է Շարմազանովը: