Մոսկվա-Երևան ավիատոմսեր՝ 1 մլն դրամով․ ՌԴ-ում զորահավաքի լուրից հետո շատերը շտապում են լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանում Պուտինը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել․ կզորակոչվի շուրջ 300 հազար պահեստազորային, առաջին հերթին նրանք, ովքեր արդեն ծառայություն են անցել զինված ուժերում, ունեն ռազմաուսումնական մասնագիտություն և համապատասխան փորձ։

Զորահավաքի մասին լուրը կայծակնային արձագանք գտավ․ հայտարարությունից րոպեներ անց արագ սպառվեցին սեպտեմբերի 21-ի բոլոր չվերթների ավիատոմսերը Մոսկվայից դեպի Երևան և Ստամբուլ։ Առաջիկա օրերի համար Մոսկվայից որոշ ուղղություններով տոմսեր արդեն չկան կամ կան՝ տարանցիկ չվերթներով ու շատ թանկ։

«Զվարթնոց» օդանավակայան ժամանող թե՛ ազգությամբ հայ, թե՛ ռուս քաղաքացիներից շատերն իսկապես տոմսերը հենց երեկ էին գնել։ Ոչ ոք սա չցանկացավ կապել զորահավաքի հետ, բայց ակնհայտ էր մեկ բան՝ ՌԴ քաղաքացիները, որ նախկինում մեր նկարահանումների ժամանակ սովորաբար ավելի պատրաստակամ էին հարցազրույցներ տալու առումով, այս անգամ հիմնականում խուսափում էին տեսախցիկից։

Մոսկվա-Երևան ավիատոմսերն առաջիկա օրերի համար նաև կտրուկ թանկացել են․ Aviasales.ru-ի այսօրվա ժամը 13։20-ի տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի համար նախատեսված Մոսկվա-Երևան ուղիղ միակողմանի չվերթի տոմսն արժեր շուրջ 860 հազար դրամ։ Սեպտեմբերի 24-ին ուղիղ չվերթների գները սկսվում են շուրջ 343 հազար դրամից ու հասնում 700 հազար դրամի։

Ավելի մատչելի տոմսեր կան սեպտեմբերի վերջին օրերի թռիչքների համար։ Սեպտեմբերի 28-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների գները տատանվում են 70 հազարից դրամից մինչև 200 հազար դրամի սահմանում։ Տոմսերի առցանց գներն անընդհատ փոփոխվում են, հետևաբար, երկարաժամկետ կտրվածքով ընդհանրացումներ այս պահին հնարավոր չէ անել։

Ուշագրավ է, որ Երևան-Մոսկվա ավիատոմսերն առաջիկա օրերի համար անհամեմատ ավելի մատչելի են։ Օրինակ՝ սեպտեմբերի 23-ի չվերթների տոմսերը վաճառվում են՝ սկսած 90 հազար դրամից։

Պահեստազորայինների զորահավաք հայտարարելուց հետո ՌԴ իշխանությունները կարող են արգելել դուրս գալ Ռուսաստանից, բայց միայն ծանուցում ստանալուց հետո։

Ընդ որում, ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել մոբիլիզացիայի ընթացքում և զինված հակամարտության համատեքստում զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների խստացմանը, գրում է ռուսական «Մեդուզա»-ն։

Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար օրենքը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում, իսկ եթե նման մերժումը հանգեցրել է «լուրջ հետևանքների»՝ մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում։

Ռուսաստանում այսօր նաև «Վեսնա» երիտասարդական շարժումը կոչ է արել դուրս գալ ցույցերի՝ ընդդեմ մոբիլիզացիայի։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ փետրվարին սանձազերծած պատերազմից հետո մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ, դատապարտելով պատերազմն ու համաձայն չլինելով Պուտինի վարած քաղաքականության հետ, լքեցին երկիրը։ Շատերը հենց Հայաստան ժամանեցին։ Այս տարվա առաջին 6 ամիսներին ՌԴ քաղաքացու անձնագրով շուրջ 40․000 անձ է Հայաստան եկել և մնացել այստեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան