Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ կստեղծվի

Լուրեր

15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
Բոլորը

Զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կստեղծվի Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել:

Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 13-ին կայացած նիստում որոշվել է վերջինիս գործառույթներից հանել զբոսաշրջության բաղադրիչը և զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվել է ստեղծել հիմնադրամ: Նոր հիմնադրամի ստեղծումը կլուծի նաև միջազգային կազմակերպությունների հետ առավել ակտիվ համագործակցության և նպատակային միջոցառումների իրականացման համար հավելյալ ֆինանսական և անհրաժեշտ այլ միջոցներ ներգրավելու խնդիրները:

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել տարեկան 3 միլիոնի` ապահովելով ներգնա զբոսաշրջությունից տարեկան առնվազն 3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք տարեկան եկամուտ: Զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված կառույց հիմնադրելով` կապահովվի համաշխարհային, տարածաշրջանային և ներքին շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել արդյունավետ մարքեթինգը և խթանումը, համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես գրավիչ և բարենպաստ զբոսաշրջային երկրի, նկարագրի ամրապնդումը, զարգացումն ու խթանումը, հայկական զբոսաշրջային արդյունքի և դրա շուկաների դիվերսիֆիկացումը, նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձևավորումն ու խթանումը, ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացումը: