Տավուշի փոխմարզպետն ու առողջապահության փոխնախարարը պաշտոնանկ են եղել. ՀՀ վարչապետը նոր նշանակումներ է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Տիգրան Սահակյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Լևոն Սարգսյանը՝ Տավուշի փոխմարզպետը, նույնպես իր դիմումի համաձայն ազատվել է Տավուշի զբաղեցրած պաշտոնից։
Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
Դավիթ Սարգսյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։
Անահիտ Ավանեսյանը՝ առողջապահության նախարարի տեղակալ։