«Պարմա» սուպերմարկետների ցանցում hայտնաբերված ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է. ՍԱՊԾ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Ընդհանուր առմամբ 7.4կգ և 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու):

Իսկ թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142.37 կգ և 2201 տուփ (հատ) ապրանքի համար (զովացուցիչ ըմպելիքներ, չորաձուկ, երշիկի տեսականի, գարեջուր, հալվա, բնական հյութ, կետչուպ, մսային կիսաֆաբրիկատ, պանրի տեսականի, շոկոլադե սալիկներ, շերտավոր խմոր, աղի սիսեռ, սոուս, տարբեր ապրանքանիշերի սուջուխներ, բաստուրմաներ, լորի ձու, հումուս, մարինադ, մեղր, քաղցր յոգուրտ, նրբերշիկ, ապուխտի տեսականի, պաղպաղակ, ըմպելի յոգուրտ, կարագ, համեմունք, բանջարեղենային պահածո, ձուկ, աղ, չաման, չիր, ձեթ, հաց, մանանեխ, իշլի քյուֆթա, պելմեններ, քացախ, թխվածքաբլիթ, օղի, կոնյակ, լիկյոր, ռոմ, վիսկի) տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր: