«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների և անտառամիջյան ապօրինի ճանապարհ բացելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալներն ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նույն փաստով բաժին է ստացվել նաև «Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունը:

 

Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ մայիսի 4-ին անհայտ անձը, կոտրելով բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-Ի Հաղարծին տեղամասի թիվ 3 պահաբաժնի ուղեփակոցի կախովի փականը, մուտք է գործել «Ղամշկուտ» կոչվող անտառամաս և ապօրինի կերպով հատել,  մինչև աճի դադարեցման աստիճանի վնասել թվով 4 հատ հաճարենի, 1 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1.210.000 դրամի նյութական վնաս:

 

Բացի դրանից, 2018թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել նաև «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամների կողմից սոցիալական ցանցերի միջոցով՝ ծառահատումների վերաբերյալ տեսագրությունը:

 

Փաստի առթիվ ոստիկանության նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Ա. Թ.-ն համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքով տրակտորիստ Ս. Հ.-ին տրամադրել է իր տիրապետման տակ գտնվող T 130 մակնիշի թրթուռավոր բուլդոզերը, և վերջինս 2018թ. մայիսի 7-ին և 8-ին Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամաս մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի «Փիշիկ» կոչվող տարածքում, խախտելով բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը, ապօրինի բացել է անտառամիջյան ճանապարհ, այդ ընթացքում դեգրադացիայի ենթարկել հողի վերին շերտը և տապալել թվով 39 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր, որը անզգուշությամբ առաջացրել է էական՝ 2.512.289 դրամի վնաս: Բացի այդ պարզվել է նաև, որ Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի պահպանության համար պատասխանատու մի խումբ անձինք, վերոնշյալ գործողությունների ընթացքում ոչ պատշաճ կատարելով իրենց պարտականությունները և ցուցաբերելով անփութություն, համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ, որի  հետևանքով պետությանը պատճառվել է վերոնշյալ էական վնասը:

 

   Նկատի ունենալով, որ վերոնշյալ երկու դեպքերում էլ նյութերում առկա են առերևույթ հանցագործության առերևույթ հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում հարուցվել է երկու քրեական գործ: Առաջին դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ   հոդվածի  3-րդ մասով (ծառերի ապօրինի հատում՝ առանձնապես խոշոր վնաս պատճառելով), երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ (բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը) և 315-րդ  հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

 

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունից քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: