Ղազախստանի արտգործնախարարն ապակողմնորոշում է. Ադրբեջանի սանձազերծած մարտերն ընթանում են Հայաստանի տարածքում․ FIP

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, ուստի «սահմանի որևէ խախտման մասին դժվար է խոսել»։

Սակայն հակառակ ՀԱՊԿ անդամ պետության արտգործնախարարի հայտարարության՝ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, այլ ՀՀ  սուվերեն տարածքում, թիրախավորված են հայկական բնակավայրեր ու քաղաքներ:

Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին  Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առաջին օրը

Արդեն երկրորդ օրն է, ինչ չեն դադարում Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի սանձազերծած մարտերը։ Ադրբեջանի հարձակումից կարճ ժամանակ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ անվտանգության խորհրդին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեսակոնֆերանսով կայացել է ՀԱՊԿ անվտանգության արտահերթ նիստ, որի ժամանակ վարչապետը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, և քննարկվել է ՀԱՊԿ հետագա քայլերը:

ՀԱՊԿ քարտուղարության հաղորդագրությունում, ըստ էության, ասվում էր, որ քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ՝ իրավիճակի կարգավորման նպատակով։

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց ՀԱՊԿ օրակարգում դեռ չկա, և օբյեկտիվ տեղեկություն ստանալու համար որոշում է կայացվել, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնի հայ-ադրբեջանական սահման և տեղում իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում ստանա, ապա տեղեկացնի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին։

Ռազմական գործողությունները տեղի են ունենում Հայաստանի սուվերեն տարածքում

Սեպտեմբերի 13-ի ողջ գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերն ու բնակավայրերը հրետակոծելուց հետո Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն առավոտյան ֆեյսբուքյան իր էջում կատարեց հրապարակում, որում ակնհայտորեն երևում էին հրետակոծությունից վնասված և այրված շենքերը։

Համայնքապետի խոսքով՝ գնդակոծությունից վնասվել է համայնքապետարանի շենքը, այրվել է մի քանի տուն, վնասվել են որոշ տների տանիքներն ու պատուհանները։

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից դեպի ներս՝ ավելի քան 8,5 կմ խորքում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսինքն՝ այն պնդումը, թե սահմանազատում չի արվել, հետևաբար դժվար է ասել, թե ում տարածքում են ընթանում մարտերը, կեղծիք է։

Սոթքում ադրբեջանական ագրեսիայից վնասվել են նաև մի շարք տներ, ինչն ապացուցող լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Բացի Սոթքից Ադրբեջանը հարվածներ է հասցրել մի քանի այլ հայկական բնակավայրերի ևս։ Ադրբեջանի թիրախային հարձակումից վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակարաններից մեկը։ Արկերից երկուսն էլ ընկել են անմիջապես բնակարանի հարևանությամբ։

Վերիշենում ադրբեջանական ագրեսիայի և ռմբակոծության հետևանքով վնասվել է 5 տուն, ինչպես նաև ավտոմեքենաներ։

Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը Հայաստանի պետական սահմանից ավելի քան 9 կմ դեպի ներս է տեղակայված։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Քարաշեն բնակավայրում ադրբեջանական արկի պայթյունից վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը։ Հրետակոծությունից կոտրվել են հանդիսությունների սրահի պատուհանները, վնասվել են սրահի տանիքն ու պատերը։

Քարաշեն բնակավայրը ՀՀ պետական սահմանից ավելի քան 3 կմ խորքում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սիվիլնեթի մեր գործընկերները Ջերմուկ տանող ճանապարհին նկարահանել են, թե ինչպես է քաղաքացիական մեքենան վնասվել Ադրբեջանի հրետակոծությունից, ինչի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ պահի դրությամբ Ջերմուկ տանող ճանապարհն անվտանգության տեսանկյունից փակ էր երթևեկության համար։

Ջերմուկ քաղաքը Հայաստանի պետական սահմանից հեռու է 13 կմ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բացի այդ, երեկ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ արած հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար: Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ունենք քաղաքացիական զոհեր։

Ի՞նչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ այս իրավիճակում 

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս ամիսներ առաջ գրել էր, թե ինչ է նախատեսվում ՀԱՊԿ կանոնադրությամբ։ Կանոնադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Այսպիսով՝ Ղազախստանի արտաքին գործերի նախարարի այն պնդումը, թե քանի որ սահմանազատում չի իրականացվել, դժվար է ասել սահմանի խախտում եղել է, թե ոչ, առնվազն տեղին չէ, քանի որ ադրբեջանական ագրեսիայի պատճառով խոցվում են  սահմանից զգալի հեռավորության վրա գտնվող քաղաքացիական օբյեկտներ, վնասվում են մեքենաներ, տներ, վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք։