Աղազարյանին բրթող «բուղեքը» թող պատրաստ լինեն․ ամեն ինչ անելու եմ՝ գան ու աջակցեն Զինված ուժերին․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Առանց համերաշխության՝ մեր սահմանների խնդիրները չունեն լուծումներ»,- Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և համերաշխության կոչ արեց։

«Սահմանին լարված իրավիճակ է ու իրավիճակը հաղթահարելու համար համերաշխություն է պետք։ Պետք է իրագործել այն ծրագրերը, որը մեր ժողովրդին կտա վստահություն իր ուժերի նկատմամբ, իսկ այդ վստահության նկատմամբ երբեք կասկած չպետք է ունենալ ու չենք էլ ունենալու։

Կլինեն ժամանակավոր անհաջողություններ, այդ անհաջողություները նաև պետք է արագ ստանան իրենց լուծումները, բայց մեր Զինված ուժերի վստահությանը խոչընդոտող որևէ գործողություն պետք է դատապարտվի»,- նշեց պատգամավորը։

Նրա խոոսքով՝ պատերազմի ժամանակ չեն լինում անհանդուրժողականության իրավիճակներ։ «Բայց երեկվանից սկսած՝ ինչ-որ խմբեր, երգիչներ, պոետներ ու դրանից բխող այլ  անձնակազմ փորձում են երկրում մեր ուժերի  նկատմամբ անվստահություն սերմանել, չի կարող այդպես։ Հիմա էլ տարածել են, որ Ազգային ժողովի պատգամավորների տներն են գնալու, անհամբեր սպասում ենք բոլորիդ, համեցեք, բայց, կարծում եմ, որ սահմանի վրա են ձեզ սպասում, ու այն «բուղեքը», որ երեկ Հովիկ Աղազարյանին դոշով բրդբրդում էին, չգիտեմ՝ Հայաստանի քաղաքացի են, թե չէ, թող պատրաստ լինեն, մենք իրենց կարիքը ունենք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ իրենք գան ու աջակցեն մեր Զինված ուժերին։ Չկասկածեք մեր ուժերին, մենք ավելի ծանր օրեր ենք ունեցել նախկինում, հաղթահարել ենք, սա էլ ենք հաղթահարելու ու գնալու ենք առաջ», – նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։