Իսկանդերով, «Սու»-երով կարող ենք ոչնչացնել Ադրբեջանի բազաները, ինչո՞ւ չի արվում․ Ալիևը կանգ չի առնելու

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը սեպտեմբերի 13-14-ը կլինի Ադրբեջանում: Դեսպան Ռիքերը կքննարկի ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև Ֆրանսիան, որը ՄԱԿ ԱԽ-ն է նախագահում, նիստ է հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկումներին և հակամարտությանն առնչվող ու դրանից բխող բոլոր հարցերը բացառապես բանակցությունների միջոցով լուծելուն:

Ի՞նչ արդյունքներ է հնարավոր սպասել ՄԱԿ ԱԽ-ից։ «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Factor TV-ին տված զրույցում նշյալին ավելացրեց նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որը, ըստ նրա, պետք է ավելի կոշտ լիներ, այդուհանդերձ, նա ամերիկացի պաշտոնյայի խոսքում հստակ մեղադրանք է տեսել Ադրբեջանի նկատմամբ, քանի որ շեշտված էր, որ ՀՀ-ի բնակավայրերն են թիրախավորվել, ներխուժել են ՀՀ-ի տարածք։

«Այսօր ամերիկյան ողջ վերնախավը, մենք տեսնում ենք՝ կոնգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, դատապարտում են միաբերան Ադրբեջանին։ Այսինքն՝ տեսանելի է, թե ովքեր են մեր դաշնակիցները, և ովքեր՝ հակառակը՝ մեր կեղծ դաշնակիցները, ինչպիսին ՌԴ-ն է, որը որևէ թիրախային մեղադրանք չներկայացրեց Ադրբեջանին, չդատապարտեց։ Ավելին՝ թե՛ ՌԴ-ն, թե՛ իր ազդեցության ներքո գտնվող ՀԱՊԿ-ն նույն դիրքորոշումն են որդեգրել։ ՀԱՊԿ-ի պատասխանը լինելու է կրավորական, և ոչ մի աջակցություն չենք ստանալու»,- ասաց Խուրշուդյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղարը Ալիևի հետ հեռախոսազրույցում կոնկրետ պահանջ է ներկայացրել՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հովսեփ Խուրշուդյանը պնդում է, որ Ադրբեջանը չի կանգնեցնելու իր սադրիչ քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ ՀՀ իշխանությունը պետք է ռազմական գործողություններում կիրառի «Իսկանդեր», «Սու» զինատեսակները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան