2017 թ. հայտարարագիր չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք. ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Լուրեր

13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
Բոլորը

Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ (http://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/). տեղեկացնում է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Միաժամանակ, սույն թվականի մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվում է:

Հանձնաժողովը սույն թվականի մայիսի 18-ին հրապարակել է 2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցանկը, որն, առանձին լրատվամիջոցների լրահոսում «մատուցվել է» որպես հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկ, ինչը չի համապատասխանում իրականությանը: