Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ օգնելու ապաէսկալացնել իրավիճակը սահմանին․ Բորել

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ օգնելու ապաէսկալացնել իրավիճակը սահմանին։ Այս մասին ասված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհեր են գրանցվել: Պարտադիր է, որ մարտերը դադարեցվեն և բոլորը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ: Բոլոր ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը, որոնք զբաղեցնում էին մինչ այս սրումը, զինադադարը պետք է ամբողջությամբ հարգվի»,- հայտարարել է Բորելը։

Տեղեկացվում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կապ է հաստատել երկու երկրների ղեկավարների հետ, իսկ ինքը՝ Բորելը, բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Եվրոպացի դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել միջնորդի դերը Երևանի և Բաքվի միջև բանակցություններում, որպեսզի օգնի հասնել ընդհանուր նպատակին՝ խաղաղության Հարավային Կովկասում։

«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անմիջապես կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու անհրաժեշտ ապաէսկալացիային և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»,- ասել է Բորելը։

Տաթև Ֆռանգյան