Կարևոր է հստակ հասկանալ՝ մեր նկատմամբ ով ինչ պարտավորություններ ունի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արդյոք սա է խաղաղության օրակարգի արդյունքը և արդյոք այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ: Այսօր ԱԺ-ում իր ելույթում այս հարցադրմանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը։

«Մենք բազմիցս ենք ասել, որ որդեգրելով խաղաղության օրակարգ, նաև հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ, և ընդհակառակը, այս գործողություններով Ադրբեջանն ուզում է, և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանը կարող է զարգանալ մեծ տեմպերով, և կարող է ապահովել Հայաստանի ու ԼՂ անվտանգությունը»,- նշեց վարչապետը։

«Ադրբեջանի ներկայացուցիչները ևս հայտարարում են, որ խաղաղություն են ուզում: Մենք էլ ենք ասում, որ խաղաղություն ենք ուզում։ Այդ դեպքում ո՞վ է, որ իր հայտարարություններում անկեղծ չէ և չի արտահայտում իր իսկական ցանկություններն ու մղումները։

Պետք է վերահաստատեմ, որ բոլորն ուզում են խաղաղություն, խնդիրն այն է, որ յուրաքանչյուր սուբյետ, խաղաղություն ասելով, հասկանում է պայմանների որոշակի խումբ, հասկանում են իրենց պատկերացումը խաղաղության մասին: Խաղաղությունը տեղի չի ունենում, երբ պատկերացումները չեն համընկնում:

Մենք պետք է գնանք այս ճանապարհով․ պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, և պետք է հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը՝ ՀՀ անվտանգությունը ապահովելու համար։

Եվ իհարկե մեր դաշնակցային հարաբերություններում մեխանիզմների, պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է այս համատեքստում: Շատ կարևոր է հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք»,- նշեց Փաշինյանը

Մանրամասները՝ տեսանյութում։