Երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն. Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ-ից իրեն հեռացնելու մասին. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել խմբակցության գծից շեղված եւ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած անկուսակցական պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանի եւ Շիրակ Թորոսյանի արարքի հետ: ՀՀԿ խմբակցության վերջին նիստի ժամանակ քննարկվել է այս պատգամավորների հարցը, սակայն որոշում չի կայացվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը նշել է. «Ես ասացի իմ կարծիքը, որ ես նորից շարունակելու եմ քվեարկել իմ խղճին համապատասխան եւ չեմ շեղվելու իմ գծից, եւ այդպես է լինելու իմ հետագա վարքագիծը։ Դրանից հետո նրանք ասացին, որ երկու քվեարկությունը բավարար չէ, երեք քվեարկություն պետք է լինի, որ ինձ հեռացնեն։ Սպասենք երրորդին, ինչ ասեմ…»:

Մեր հարցին, թե ինքը կրկին խմբակցությունից տարբեր կքվեարկի արդյոք առաջիկայում, Ցոլակյանը նշել է. «Տեսեք, նախագծեր կլինեն, որոնք թե՛ հանրապետականը, թե՛ կառավարությունը, ով ուզում է ներկայացնի, ինձ համար միեւնույն է։ Կարեւոր չէ ինձ համար, թե ով է ներկայացրել։ Կարեւորն այն է, որ եթե ես գտա տվյալ նախագծի մեջ մի բան, որը հակասում է իմ տրամաբանությանը, ես դրան դեմ եմ քվեարկելու»։

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: