155 մլն դրամ` Անկախության տոնը Գառնիում նշելու համար. գնումն իրականացվել է առանց մրցույթի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Բարդ իրավիճակում անվտանգային լուրջ սպառնալիքների առաջ կանգնած Հայաստանում վարչապետի աշխատակազմը պետական բյուջեից 155 մլն դրամ է ծախսում՝ Անկախության 31-ամյակը տոնելու համար։ Գործադիր մարմնից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վարչապետի աշխատակազմը մի քանի օր առաջ  «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ -ի հետ 33 մլն 750 հազար դրամի պայմանագիր է կնքել, 40 մլն 410 հազար դրամի՝ «Բրիջդ» ՍՊԸ-ի, 80 մլն 183 հազար դրամի էլ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ։ Պետական տոնացույցում ընդգրկված Անկախության օրվան նվիրված միջոցառումները Կառավարությունն իրականացնում է մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի խոսքով՝ օրենքով մեկ անձից գնումներ պետական գերատեսչությունները կարող են կատարել, երբ տվյալ ծառայությունն այլ մատակարար չունի, և երբ անկանխատեսելի դեպք է տեղի ունենում ու գնումն իրականացնելը դառնում է հրատապ։

Խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները, որ պետք է վերահսկողություն իրականացնեն, թե գործադիրն ինչպես է ծախսում պետական միջոցները, փոխարենը զբաղված են արդարացումներ ներկայացնելով։

Անդրադառնալով առանց մրցույթի պետությունից տասնյակ միլիոններ ստացող կազմակերպություններին՝ նշենք, որ դրանցից «Սթեյջ Սթայլ» ընկերությունը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Այս ընկերությունը հիմնադրման օրվանից առ այսօր պետական կառույցների հետ հարյուրավոր միլիոնների շուրջ երեք տասնյակ պայմանագիր է կնքել, սակայն ուշագրավ է, որ 2013 թվականից հիմնադրված ընկերությունը, ըստ գնումների կայքի, միայն 2018-ի իշխանափոխությունից հետո է սկսել բյուջեի հաշվին ծառայություններ մատուցել։ Միայն 255 մլն դրամի ծառայություններ է մատուցվել «Հանրային հեռուստաընկերությանը», ինչպես նաև վարչապետի աշխատակազմին, Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարությանը և Լոռու մարզպետարանին։ 2021 թվականից ընկերության սեփականատեր է դարձել Բագրատ Դիվանյանը, որը հիմնադրման օրվանից զբաղեցրել է գործադիր տնօրենի պաշտոնը։

Իսկ ահա «Բրիջդ» ՍՊԸ-ն այս տարի միայն ԿԳՄՍ նախարարության հետ շուրջ 300 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ Երգի պետական և Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոններում աշխատանքներ իրականացնելու համար։ 2015 թվականին հիմնադրված այս ընկերությունը պետական կառույցներին խոշոր գումարներով ծառայություններ սկսել է մատուցել այս տարվանից։

Անկախության օրվա միջոցառումների բյուջեից ամենամեծ բաժինը՝ 80 մլն դրամ ստացող «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն էլ գործունեություն սկսել է ծավավել հեղափոխությունից հետո։ Ըստ գնումների կայքի՝ այս ընկերությունը ծառայություններ է մատուցում միայն վարչապետի աշխատակազմին։

Այս երեք ընկերություններին առանց մրցույթի տասնյակ միլիոնավոր դրամներ տալը, ըստ Արտակ Քյուրումյանի, կոռուպցիայի դրսևորում է։

Կոռուպցիայի մերժողական հայտարարություններով և բաց ու թափանցիկ կառավարման խոստումներով իշխանության եկածներից Կարեն Սարուխանյանը դեմ չէ, որ իրավապահներն ուսումնասիրեն վարչապետի աշխատակազմի այս գործարքը։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այս տարի Անկախության օրվա առթիվ Գառնու հեթանոսական տաճարի հարևանությամբ անցկացվելու է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը։ Լինելու է դասական համերգ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և օպերային երգիչների մասնակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան