Սիսիանը սահմանապահ համայնք է, այստեղի գյուղերի դատարկվելը ստրատեգիական խնդիր է. Արա Զաքարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց թվում է նաև Սիսիան խոշորացված համայնքը, որն իր կազմում ընդգրկում է 34 գյուղ և 2 քաղաք։

«Ապրելու երկիր» կուսակցության Սիսիան համայնքի ղեկավարի թեկնածու Արա Զաքարյանը Factor TV-ի հետ զրույցում ներկայացնում է այն խնդիրները, որոնք լուծելու նպատակով մտել է ընտրարշավի մեջ։ Խնդիրների թվում նա առաջնահերթորեն նշում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, խմելու ջրի, աշխատատեղերի, համայնքների ենթակառուցվածքների, գյուղերից երիտասարդ ընտանիքների արտագաղթի պրոբլեմները։

«Սիսիանում խնդիրները կենսական են՝ երիտասարդներն ընտանիքներով հեռանում են գյուղերից։ Մենք կանգնելու ենք նրանց կողքին՝ լուծելով այդ ստրատեգիական նշանակության խնդիրները»,- ասում է թեկնածուն։

Արա Զաքարյանը նշում է, որ վստահ է իրենց թիմի հաղթանակի հարցում, քանի որ, ըստ նրա, ունեն կոնկրետ խնդիրներ լուծելու ունակ լուրջ ռեսուրսներով կազմված թիմ։ 2021-ի ԱԺ ընտրություններին, օրինակ, մասնակցում էր 27 քաղաքական ուժ՝ դաշինքներ և կուսակցություններ։ Սիսիանում ևս շատ են մրցակից ուժերը՝ 2 դաշինք, 5 կուսակցություն։

Ինչպե՞ս է ընթանում քաղաքական պայքարը, արդյո՞ք այն քաղաքակիրթ է։ Արա Զաքարյանը նշում է, որ իրենք կենտրոնացած են համայնքի բնակիչների հետ հանդիպումների ուղղությամբ, չեն մտնում վիրավորանքի և քննադատությունների դաշտ և մարդկանց հետ խոսում են բացառապես խնդիրների լուծումներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան