Անանուն ահազանգերը ծնելու են կոռուպցիա․ հանե՛ք դա, հազիվ ենք դրանից ազատվել․ Վիգեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին չի կարելի ընդունել օրենքներ, որոնք կոռուպցիա են ծնելու։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` անդրադառնալով «Ազդարարման համակարգի մասին» օրենքում կառավարության առաջարկած այն փոփոխության մասին, որի համաձայն, հնարավոր կոռուպցիոն հանցագործության մասին քաղաքացին իրավունք ունի նաև անանուն տեղեկացնել համապատասխան պետական մարմնին։

«Էս անանուն նորմը, եթե ինչ–որ այլ հասարակություններում աշխատում է, մերում չի աշխատի։ Մեր հասարակությունն անանուն նամակների 80 տարվա պատմություն ունի։ Ես համոզված եմ, որ այս անանունը պետք է հանվի ընդհանրապես, սա ծնելու է կոռուպցիա, չարաշահում։ Ես բախտ ունեցել եմ ժամանակին Կոմկուսի կենտկոմում տեսուչ աշխատելու ու գիտեմ` ինչ է նշանակում այդ անանուն նամակ ասվածը։ Չի կարելի մեր հասարակությանը վերադարձնել անանուն նամակների, անանուն ահազանգերի շրջան»,– նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ գեղեցիկ օրենք կգրվի, միջազգային հանրությունը կծափահարի, բայց կոռուպցիան կծաղկի Հայաստանում։

Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

«Հատկապես շեշտադրումը կդնենք անանունության հանգամանքի վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանված զգալ: Շատ հաճախ նաև հարցումները ցույց են տալիս, որ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են հնարավոր վենդետայից կամ ինչ-որ հետևանքներից»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նախագծի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը:

Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։