Պետությունը տարեկան 3-5 մլն դոլար ծախսում է փոստային առաքումների վրա․ սա ամոթ է․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում նույնականացման քարտ ստացող յուրաքանչյուր քաղաքացի պետությունից նաև էլեկտրոնային հասցե է ստանում։ Բայց այդ հասցեից ոչ միայն օգտվողներն են շատ քիչ, այլև նույնիսկ դրա մասին իմացողները։ Այս մասին ԱԺ-ում նշեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը` Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ:

Նրա կարծիքով՝ պետություն և քաղաքացի հարաբերությունները պետք է լինեն էլեկտրոնային։

«Ցանկացած անձ ՀՀ–ում, ով ունի նույնականացման քարտ, ունի նաև էլեկտրոնային հասցե։ Բայց 99.9 տոկոսը տեղյակ չեն, որ պետությունն իրենց էլեկտրոնային հասցե է տվել։ Հետևաբար, պետք է օրենքում մի փոքր փոփոխություն կատարել և պետության ու քաղաքացու ամբողջ փոխհարաբերությունն էլեկտրոնային դարձնել»,- նշեց պատգամավորը։

Խաչատրյանի մոտավոր հաշվարկով պետությունը միայն փոստային առաքումների վրա տարեկան 3-5 մլն դոլար է ծախսում․ «Ընդ որում, թղթային տարբերակով փոստային ծանուցումները 30-40 տոկոս դեպքերում հասցեատեերին չեն հասնում, ուղղակի տանը մարդ չի լինում և քաղաքացին անհրաժեշտ ծանուցումը չի ստանում։ Սա մեր պետության համար ամոթ է, ծանուցումները պետք է լինեն ոչ թե թղթային տարբերակով այլ էլեկտրոնային։ Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ծանուցումներ չստանալու տարբերակը գրեթե կբացառվի»։