Ադրբեջանի, ՌԴ-ի և Իրանի պաշտոնյաները քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացումը․ ստորագրվել է Բաքվի հռչակագիրը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Բաքվում անցկացվում է Ադրբեջանի, ՌԴ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, ՌԴ-ից կողմից՝ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, իսկ Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին։

Կողմերը նշել են համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի տարանցման բարձր ներուժն առավելագույնս օգտագործելու, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար՝ ներառյալ կանոնավոր փոխադրումների խթանումը։

Առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։ Դրա համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների և տրանսպորտային հնարավորությունների գնահատման ու վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։ Կողմերը նաև ընդգծել են համատեղ աշխատանքային խմբի ստեղծման կարևորությունը, որի առաջին նիստը մտադիր են անցկացնել մեկ ամսվա ընթացքում։

Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը պատրաստելու մտադրության մասին և սկսել բանակցությունները մինչև 2022 թվականի ավարտը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կարող է 1,5 միլիարդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանի հետ Իրանի միջոցով:

Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցելու է  Ադրբեջանի Աստարա քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք երկաթգծի կառուցմանը և Իրանում Գերմսար-Ինչե-Բուրուն գծի (495 կմ) էլեկտրաֆիկացմանը:

Բացի այդ, հուլիսի 19-ին Թեհրան կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հարցը քննարկել էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Նախագահների այս քննարկումից հետո էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զանգահարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Զրույցի առանցքային թեմաներից մեկը եղել է հենց տրանսպորտային այս միջանցքը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում տրանսպորտային և տարանցիկ խնդիրների շուրջ և ընդգծել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ներուժի ընդլայնման կարևորությունը։ Մոսկվայի համար այս տարանցիկ միջանցքը կենսական նշանակություն է ստացել, հատկապես՝ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո։

Էմմա Չոբանյան