Գյումրիում կորոնավիրուսը նորից գլուխ է բարձրացրել, բայց ախտանշաններ ունեցողներից շատերը հրաժարվում են թեստավորվել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում Գյումրիում զգալիորեն աճել է կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կառույցի տվյալներով սակայն, նմուշառվողների թիվը մեծ չէ, հետևաբար՝  իրավիճակը հստակ վերլուծել հնարավոր չէ։ Ըստ մասնագետների, նմուշների թիվը պետք է մեծ լինի, որպեսզի հնարավոր լինի վերլուծել ու հստակ գնահատական տալ վիրուսի տարածման մասշտաբներին։

«Օր կա,ասենք, 45 հոգի է նմուշառվում, օր կա՝ 25, օր էլ կա՝ 15, անկանխատեսելի է։ Օր կա 25 նմուշառվողներից 10- ի մոտ է դրական, օր կա՝ 5-ի մոտ։

Հիվանդության ընթացքը հիմնականում թեթև է, մի երկու ժամ կամ մի օր ջերմություն են ունենում՝ առանց թոքաբորբի, առավելագույնը 5-7 օր հետո առողջանում են։ Այս ընթացքում չունենք վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներ, երկկողմանի թոքաբորբով հիվանդներ։

Ընթացքը թեթև է, սակայն նորից եմ կրկնում, նմուշների թիվն է քիչ, չես հասկանում ինչո՞ւ չեն թեստավորովում, հատկապես երբ անվճար է ու պիտի դիմեն պոլիկլինիկաներ։ Նախարարի հրաման կա, որ սուր շնչառական հիվանդությամբ վարակվածներից յուրաքանչյուրը  պիտի թեստավորվի, բայց արդյունքում չեն թեստավորվում։ Պիտի թեստավորվեն, թեստը ուղարկեն մեզ։ Թեստերի խնդիր չունենք, ապահովված ենք, բայց թեստավորվողների քանակը սակավ է», -պարզաբանեցին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային կառույցից։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն էլ ասաց, որ հիվանդանոցի տրիաժ ծառայությունը գործում է, բայց հիվանդների թիվը մեծ չէ։

Արմիկ Մովսիսյան