Խնդիրներ են ստեղծվում միջազգային հարկային համագործակցության երկրների համար. ասում են՝ հավասար պայմաններ չեք ապահովել․ Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

Հայաստանն անդամակցում է միջազգային մի շարք կառույցների, և մեր պետության հարկային համակարգը պետք է խնդիրներ չստեղծի անդամակից երկրների համար: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների պետական աջակցության նոր կառուցակարգին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունը հարկային արտոնությունը չի համարում տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացման ամենաարդյունավետ միջոցը։

«Միջազգային կազմակերպությունները մշտական մոնիթորինգի տակ են պահում մեր օրենսդրությունը, և մոտ երկու ամիս առաջ ստացանք արձագանք, այդ թվում նաև՝ ԵՄ համապատասխան հարթակներից, որ մեր օրենսդրությունում կան երկու դրվագներ, որոնք ստանդարտներին հակադրվում են և խնդիրներ են առաջացնում։ Դրանցից մեկը հավաստագրված ՏՏ ընկերությունների համակարգն է, խնդիրներ են ստեղծվում միջազգային հարկային համագործակցության երկրների համար. ասում են՝ հավասար պայմաններ չեք ապահովել․․․ Մյուս խնդիրը վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին․ նույն խնդիրն այնտեղ է»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ նամակ-պարտավորագիր է ստորագրվել, որի համաձայն՝ մինչև 2023 թվականի ավարտը պետք է այլևս չունենանք այս խնդիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։