ԱՄՆ-ը պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ» դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը. ԱՄՆ պետքարտուղար
Քաղաքականություն
22.05.2018 | 22:55Ես կիսում եմ ձեր ոգևորությունը Հայաստանում խաղաղ և սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հարցում, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ի պատասախան Հայ դատի գրասենյակի. փոխանցում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA)-ն:
ԱՄՆ պետքարտուղարը արձագանքել է Հայ դատի գրասենյակի նախագահ Րաֆֆի Համբարյանի նամակին՝ ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի դրամաշնորհային ծրագրում ներառելու հարցը, եթե Հայաստանը դրական փոփոխություններ արձանագրի դրանից օգտվելու չափորոշիչների հարցում:
«Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (« Հաշմանդամների համար ») չափանիշների հիման վրա, որպեսզի ՀՄԿ-ի տնօրենների խորհուրդը կարողանա Հայաստանին ամենամյա գործընթացում ներառել», – նշել է քարտուղար Պոմպեոն: