Բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնության դեպքերի առթիվ քննվում է 12 քրգործ, որոնցով 9 անձ ներգավվել է որպես մեղադրյալ

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ արձանագրված բռնությունների դեպքերի առթիվ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերը. տեղեկացնում է ՔԿ-ն:

Խորհրակցությանը մասնակցել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանը։

 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ.Պետրոսյանը ներկայացրել է ՔԿ վարույթում գտնվող քրեական գործերով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացվող  միջոցառումները, նշել, որ յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձվել համացանցում առկա տեսագրությունները և հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ակտիվացնել օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ բռնությունների անմիջական մասնակիցներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ներկայումս ՔԿ վարույթում քննվում է տարբեր հանցավոր դրսեւորումների առթիվ հարուցված   12 քրեական գործ, որից 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ (նրանցից մեկը գտնվում է հետախուզման մեջ), ևս 5 անձ ունի կասկածյալի կարգավիճակ։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է յուրաքանչյուր դեպքով ապահովել բոլոր հանգամանքների լիարժեք պարզաբանումը, մասնակից անձանց շրջանակների հստակեցումն ու գործողությունների անհատականացումը և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ սեղմ ժամկետներում համարժեք քրեաիրավական գնահատական տալ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններին։ Էրեբունի վարչական շրջանի տարածքում, այդ թվում՝ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և քննությունն ավելի համակարգված կազմակերպելու նպատակով հանձնարարվեց ստեղծել համատեղ քննչական-օպերատիվ խումբ՝ ոստիկանության աշխատակիցների ներգրավմամբ։

Ա.Հովսեփյանն ընդգծել է նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու կարևորությունը և հանձնարարել բացահայտված դեպքերը հնարավորինս սեղմ ժամկետում մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազներին՝ դատարան ուղարկելու համար, ինչը լուրջ ազդակ կծառայի՝ հանրությանն այսօրինակ բռնությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի և պատժի անխուսափելիության համար։