Փարիզում սկսվում է 2016թ․ Նիսի հարձակման գործով դատավարությունը․ մեղադրյալներից մեկին սպառնում է ցմահ ազատազրկում

Լուրեր

09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
Բոլորը

Յոթ տղամարդ և մեկ կին դատարանի առաջ կկանգնեն Նիսում Բաստիլի օրը տեղի ունեցած ահաբեկչության գործով, որի հետևանքով զոհվեց 86 մարդ։ Ամբաստանյալներին սպառնում է 5 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Գործով դատավարությունը տեղի կունենա Փարիզում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2016 թվականի հուլիսի 14-ին բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ, որոնք նշում էին Բաստիլի գրավման օրը և հրավառություն դիտում ֆրանսիական Ռիվիերայի Նիսի ամբարտակում: Հարձակման հետևանքով զոհվել է 86 մարդ, այդ թվում՝ 15 երեխա և դեռահաս։ 31-ամյա հարձակվողը՝ ծագումով թունիսցի Ֆրանսիայի քաղաքացի Մուհամեդ Բուլելը, ոստիկանների կողմից տեղում ոչնչացվել է։

Դատախազության տվյալներով՝ ամբաստանյալներն օգնել են Բյուլելին զենք ձեռք բերել, բեռնատար մեքենա վարձել և ուսումնասիրել հարձակվողի երթուղին։

«Ոմանք հույս ունեն, որ այս դատը կօգնի իրենց՝ ուժ գտնել առաջ գնալու համար։ Ոմանք էլ զայրացած են, որ այս դատավարությունն էապես ոչինչ չի փոխի: Մենք գիտենք, որ ահաբեկիչը սպանվել է, գիտենք, որ այս գործով կասկածյալները կդատապարտվեն»,- ասում է «Կյանքը հանուն Նիսի» ահաբեկչության զոհերի ասոցիացիայի նախագահ Ժան-Կլոդ Հաբլերը:

Դատախազությունում նշել են, որ դեռ հայտնի չէ՝ մեղադրյալներն իրենց մեղավոր ճանաչո՞ւմ են, թե՞ հերքում են մեղքը։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միևնույն ժամանակ, խմբավորումը ոչ մի ապացույց չի ներկայացրել, որ ահաբեկիչն իրենց հետ անմիջական կապի մեջ է եղել։ Դատախազությունից հայտարարել են, որ այդ կապը պետք է պարզեն դատական գործընթացի ժամանակ։

Ըստ քննիչների՝ երեք մեղադրյալները Մուհամեդ Բյուլելի մտերիմ ընկերներն են եղել։ Նրանք օգնել են Բյուլելին զենք և բեռնատար գտնել։ Նրանցից երկուսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, մյուս հանցակցին՝ Ռամզի Քևին Արեֆին՝ ցմահ ազատազրկում։ Արեֆի փաստաբանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք իր պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչում:

Եվս հինգ անձ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության միջոցով հանցագործությանն անուղղակի մեղսակցության մեջ. նրանց ավելի քիչ ժամկետներ են սպառնում։ Խմբի անդամներից մեկին դատելու են հեռակա։

Նիսի հարձակումը նախապատրաստվել է ամիսներ շարունակ, ըստ Փարիզի դատախազների՝ Բյուլելի բջջային հեռախոսում պահպանված լուսանկարներն ու համացանցային որոնումների պատմությունը ցույց են տալիս, որ նա հարձակմանը նախապատրաստել է 2015 թվականից: Ինքը՝ Մուհամեդ Բյուլելը, ինչպես նաև մեղադրյալներից ոչ մեկը նախկինում չի հայտնվել ֆրանսիական գաղտնի ծառայությունների ուշադրության կենտրոնում։

Այս գործով 850 հայցվորներից շատերը գտնվում են Նիսում, ուստի դատավարությունը, որը կայանալու է Փարիզում, հեռարձակվելու է նաև այնտեղ։

Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերին։

Տաթև Ֆռանգյան