Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը Մխիթար Հայրապետյանը քննարկել է 2018 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակման շրջանակներում իրականացվող ծրագրերը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին. տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը:

Վեհափառ Հայրապետը նորանշանակ նախարարին մաղթեց արդյունավետ աշխատանք կարևոր և պատասխանատու այդ հանձնառության մեջ:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց անցնող տարիների ընթացքում նախարարության և Մայր Աթոռի կառույցների միջև ձևավորված սերտ գործակցությանը` համոզմամբ, որ տարբեր ծրագրերի շրջանակներում այն պիտի շարունակվի: Գարեգին Բ Կաթողիկոսն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, միշտ կամուրջ հանդիսանալով Հայաստանի և Սփյուռքի միջև, ջանացել է ազգային ինքնության ու հայապահպանությանն ուղղված ծրագրերով զորացնել աշխարհասփյուռ հայության կապը Հայրենիքի հետ և ամրապնդել միասնականության ոգին:

Իր հերթին Սփյուռքի նախարարը ներկայացրեց ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը` հատկապես առանձնացնելով հայպահպանությունն ու հայրենադարձությունը: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ հիշյալ հարցերում չի պատկերացնում աշխատանքն առանց Հայ Եկեղեցու հետ համագործակցության:

Հանդիպմանը խոսվեց նաև 2018 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երիտասարդության տարի հռչակման շրջանակներում իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ Սփյուռքի տարբեր համայնքներից ակնկալվող հայ երիտասարդների այցելությունների մասին: