Գյումրիում ոստիկանությունը մեզ տուգանել է. Հրաչյա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում երեկ ոստիկանությունը տուգանել է Երևանի քաղաքապետարանին սպասարկող մեքենաներից մեկը։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Քաղաքապետը հանձնարարեց պարզել, թե ինչու Երևանի քաղաքապետարանին սպասարկող մեքենաները տեխզննում չեն անցել. «Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների տեխսպասարկման հետ պրոբլեմ ունենք։ Չգիտեմ մեր մեքենաներից որ մեկին, բայց ոստիկանությունը տուգանեց։ Հասկացեք` այդ ինչպես է եղել, որ չի արվում տեխզննումը»:

Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ներկայացուցիչն էլ խնդրեց քաղաքապետին, որպեսզի միջնորդի պարեկային ծառայությանը և ՃՈ–ին, ներկայումս իրականացվող ուժեղացված ծառայության շրջանակներում, առավել մեծ ուշադրություն դարձնեն տրանսպորտային միջոցների տեխզննմանը։ Վարչության ներկայացուցիչը հավելեց, որ ցավոք, ՃՏՊ–ների դեպքերի աճ կա, և վերջում պարզ է դառնում, որ կողմերից մեկը կամ երկուսը տեխզննում չի անցել։

Երևանի քաղաքապետը հանձնարարեց ոստիկանության ներկայացուցիչներին յուրաքանչյուր շաբաթ տեխզննման տուգանքների հետ կապված վիճակագրություն ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում: