Արարատ Միրզոյանը կմեկնի ՌԴ՝ հանդիպելու Սերգեյ Լավրովի հետ
Քաղաքականություն
05.09.2022 | 09:30Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։