Ռուսաստանի դեմ պայքարում Եվրոպան կանգնած է դժվար ձմռան շեմին․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Ռուսաստանն այս շաբաթ փակեց դեպի Գերմանիա տանող խոշոր գազատարը: Եվ այսօր աճում են մտահոգությունները Արկտիկայի մոտ ռուսական գազի անբացատրելի բռնկման կապակցությամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ֆինլանդիայի սահմանին մոտ Ռուսաստանը հսկայական քանակությամբ գազ է այրում։ Անցած երկու ամիսների ընթացքում ամեն օր ոչնչացնում է մոտ 10 միլիոն դոլար արժողությամբ գազ այն դեպքում, երբ Եվրոպան տառապում է գազի պակասից: Մասնագետները դա համարում են բնապահպանական աղետ։ Իսկ ռուսական պետական «Գազպրոմը» չի մեկնաբանում գազի այրման մասին տեղեկությունները:

Մոսկվան վերջին շաբաթներին «Հյուսիսային հոսք 1»-ով գազի արտահանումների ծավալը կրճատել է մինչեւ 20 տոկոսի: Իսկ այս շաբաթվա ընթացքում գազատարն ամբողջությամբ փակվել է երեք օրով։ Ռուսաստանն ասում է, որ տուրբինները տեխնիկական սպասարկման կարիք ունեն: Եվրոպան վիճարկում է դա և մեղադրում է Կրեմլին գազը որպես զենք օգտագործելու մեջ:

Ինչպես Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարիչ Մարքուս Զոդերն է ասում, «Մեր խնդիրն այս պահին այն է, որ մենք այն վիճակում չենք, որ համարժեք կերպով արձագանքենք այս խաղին»։

Գերմանիան հունիս ամսին էր հայտարարել գազի ճգնաժամ և կոչ էր արել, որ սպառողները և ձեռնարկությունները կրճատեն գազի սպառման ծավալները: Սպառումը դրանից հետո նվազել է մոտ 20 տոկոսով։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ նախազգուշացրել է «առատության վերջի մասին»։ «Մեր ազատությունը՝ ազատության այն համակարգը, որում մենք սովոր ենք ապրել, ունի արժեք», ասել է նա։

Ռուսաստանն անցյալ տարի Եվրամիությանն է մատակարարել անհրաժեշտ գազի 40 տոկոսը: Ու քանի որ Կրեմլը փակում է ծորակները, Եվրոպան փորձում է այլընտրանքային աղբյուրներ որոնել: Հեղուկ բնական գազի ներմուծումը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, օգնել է գազի պահեստները լցնել 80 տոկոսով:

Սակայն, ինչպես ‘’Սկայպ’’-ի միջոցով վերլուծաբան Թոմ Օ’Դոնելն է ասում, ‘Միայն պահեստավորումը բավարար չէ ձմռան համար։ Բոլոր խողովակաշարերը կտրված լինելու դեպքում, այդ պահեստներում առկա գազը ջեռուցման սեզոնում կծախսվի երկուսուկես ամսվա ընթացքում’’, ասում է նա:

Եվրոպան այսօր փորձում է հրաժարվել Պուտինի գազից. Սակայն վերլուծաբաններն ասում են, որ դրա համար կպահանջվի առնվազն երկու տարի:

Թոմ Օ’Դոնելի խոսքերով՝ Պուտինը Եվրոպայի դեմ գազային պատերազմում կդիմի ամեն մի քայլի: Պուտինի համար Եվրոպային գազից կախվածության մեջ պահելը շատ ավելի կարեւոր է, քան աղքատ իր երկրում գազից մեծ շահ ստանալը:

Ամբողջ Եվրոպայում այսօր հեղուկ գազի նոր տերմինալներ են կառուցվում: Այստեղ կրկին սկսել են կիրառել ածխով աշխատող էլեկտրակայանները և ատոմակայանները. մեծ ներդրումներ կան վերականգնվող էներգիայի ոլորտում։ Բայց մոտ ժամանակների համար դա կարող է բավարար չլինել: Եվ կառավարությունները նախազգուշացնում են դժվար ձմռան մասին: