Ղազախստանում մոլեգնող հրդեհները մարդու կյանք են խլել․ կան բազմաթիվ տարհանվածներ և տուժածներ

Լուրեր

16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Բոլորը

Փրկարարները Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայի շրջանի գյուղերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով փլատակների տակից մահացածի դին են դուրս բերել, հայտնել է հանրապետության ԱԻՆ ղեկավար Յուրի Իլինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուրբաթ օրը Ղազախստանի հյուսիսում անտառային հրդեհ է բռնկվել, շաբաթ օրը հրդեհը տարածվել է մոտակա գյուղերի վրա, որտեղից տարհանվել է 1841 մարդ։ Հրդեհը վնասել և ավերել է ավելի քան 100 տուն։

Հրդեհների հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության երեք աշխատակից։

Վերջին տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմել է 9400 հա։ Մարման աշխատանքներին ներգրավված է 600 մարդ, 91 միավոր տեխնիկա, երեք ինքնաթիռ, հինգ հրշեջ գնացք։ Կիրակի առավոտյան Լեսնոյե գյուղում բռնկված հրդեհները մարվել են, Ամանկարագայ և Օզեռնոյե գյուղերում՝ տեղայնացվել։