Ռուսաստանը Չինաստանի հետ սկսել է «Վոստոկ-2022» զորավարժությունները, մասնակցում է նաև ՀՀ ԶՈՒ-ն

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 1-ին սկսվել են Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների մեկշաբաթյա զորավարժությունները, որոնց գլխավոր նպատակն է ի ցույց դնել Մոսկվայի  և Պեկինի միջև ռազմական համագործակցությունը, գրում է VOA-ն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Վոստոկ-2022» զորավարժությունները անցկացվում են Ռուսաստանի Հեռավոր Արևելքի և Ճապոնական ծովի յոթ զորավարժարաններում. դրանցում ներգրավված է ավելի քան 50 հազար զինծառայող, շուրջ 5 հազար զինատեսակ, այդ թվում՝ 140 ինքնաթիռ և 60 ռազմանավ։

Զորավարժությանը մասնակցում են 14 պետության, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։  Պեկինը ուղարկում է ավելի քան 2000 զինվորական, ինչպես նաև ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, 21 մարտական ​​ինքնաթիռ և երեք ռազմանավ, հայտնում է չինական լրատվական գործակալությունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժությունների շրջանակում Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը «կմշակեն համատեղ գործողություններ՝ պաշտպանելու ծովային հաղորդակցությունները (Ճապոնական ծովում), ծովային տնտեսական գործունեության ոլորտները և աջակցելու ափամերձ հատվածում ցամաքային ուժերին»։

Տաթև Ֆռանգյան