Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը
Քաղաքականություն
21.05.2018 | 20:14Մադրիդը հրաժարվել է հաստատել Կատալոնիայի նոր կառավարության կազմը: Իսպանիայի կառավարությունը ճանաչել է Կատալոնիայի ղեկավար Խոակիմ Տորրայի լիազորությունները, սակայն չի հաստատել նրա կողմից առաջադրված Կառավարության կազմը, ինչը նշանակում է. գրում է kommersant.ru-ն:
Նշվում է, որ Կատոլոնիայի ղեկավարը, հակառակ Մադրիդի նախազգուշացումներին, նախարար է նշանակել ազատազրկման մեջ գտնվող քաղաքական երկու գործչի և երկրից դուրս գտնվող ևս երկու քաղաքական գործչի: Նա այդկերպ փորձել է վերականգնել Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի ստեղծած կառավարության կազմը, որը գտնվում է Գերմանիայում:
Մադրիդում կարծում են, որ Կառավարության կազմի մեջ ազատազրկված և փախուտի մեջ գտնվող քաղաքական գործիչներին ներառելը սադրանք է: