Դալար համայնքի ուսուցիչներն ու աշակերտները պահանջում են ՀՀԿ-ական տնօրենի հրաժարականը՝ նրան մեղադրելով կաշառակերության համար

Լուրեր

12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
Բոլորը

Արարատի մարզի Դալար համայնքի միջնակարգ դպրոցի անձնակազմն այսօր դասադուլ է հայտարարել՝ պահանջելով Հանրապետական տնօրեն Շողիկ Հախվերդյանի հրաժարականը։ Դասադուլի կազմակերպիչներից Արմեն Ամիրզադյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ մշտապես բողոքներ է լսել թե՛ աշակերտներից, թե՛ ուսուցիչներից:

«Ասում էին՝ էլ չենք կարող այսպես և այլն: Բոլոր ուսուցիչները բացի մի 2-3 հոգուց, որոնք տնօրենի համախոհներն են, հայտարարեցին, որ դեմ են տնօրենին: Նրան չեն ընդունում նաև աշակերտներն ու համայնքի ղեկավարը»,- ասաց Արմեն Ամիրզադյանը՝ պնդելով, որ «ժողովուրդը զզվել է ՀՀԿ-ական տնօրենից և այլևս նրան չի ուզում տեսնել այդ պաշտոնում»:

Չնայած դպրոցի անձնակազմի պահանջին՝ տնօրեն Շողիկ Հախվերդյանը հայտարարել է՝ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ինքը հիմա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, մենք թույլ չենք տա, որ շարունակի, եթե մինչև հունիսի 13-ը արհամարհված կմնա տնօրենի պաշտոնում, դա իր գործն է: Դրանից հետո, սակայն, իրավունք չունի շարունակելու»,- հավելեց ակցիայի կազմակերպիչներից Արմեն Ամիրզադյանը՝ նկատելով, որ եթե տնօրենը շարունակի աշխատել, ապա աշակերտները կհրաժարվեն քննություններից և ավարտական վկայականներից:

Մեր զրուցակիցը նաև հայտարարեց՝ ՀՀԿ-ական Շողիկ Հախվերդյանը ընտրությունների ժամանակ այդ կուսակցության համար ձայներ է հավաքագրել. «Կաշառք է տվել, կաշառք բաժանել: Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ժամանակ էլ ճնշել է ուսուցիչներին, երեխաներին, որ չմասնակցեն համաժողովրդական շարժմանը»:

 

Տեսանյութը՝ Նար Շախյանի ֆեյսբուքյան էջի