Վալերի Օսիպյանի հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Էդգար Պետրոսյանը
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, իսկ Տավուշի ոստիկանության պետ է նշանակվել Վահե Ղազարյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: