Յուրաքանչյուր 500 մլն դրամ ներդրում անելու դեպքում 20%-ի չափով օժանդակություն կտրամադրվի. նախարար

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Շատ մարդիկ, որոնք գործարաններ, հյուրանոցներ են կառուցում, տարբեր տեսակի ներդրումներ կատարում, համարյա միշտ խնդիրներ են ունենում՝ ենթակառուցվածքների հետ կապված: Առաջարկվում է այս միջոցառմամբ ներդրողներին խրախուսել՝ կատարել իրենց ներդրումը, փոխարենն օգնելով ենթակառուցվածքային օժանդակությամբ»,- Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ի՞նչ ենք մենք առաջարկում. եթե որևէ ներդրող մինչև 500 միլիոն դրամի չափով ներդրոմ է կատարում, ապա մենք պատրաստ ենք այդ գումարի 20 տոկոսի չափով տրամադրել այն ենթակառուցվածքը, որն իրեն անհրաժեշտ է։ Եթե դրանից ավելի գումար է, 500 միլիոնը գերազանցող գումարի մասով՝ 10 տոկոսի չափով։

Եթե, օրինակ, ինչ-որ մեկը 1 միլիարդ դրամի ներդրում է անում, 500 միլիոնի 20 տոկոսի և մյուս 500 միլիոն դրամի 10 տոկոսի չափով օժանդակություն ենք պատրաստ տալ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ծրագրով ընդգրկվում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հիշեց՝ նման խոստմամբ ինքը հանդես է եկել դեռևս 2019 թվականին։ «Մենք գործընկերության մոդել ենք առաջարկում և խրախուսում ենք ներդրումը»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: