Հանրային քննարկման են դրվել սոցիալական աջակցության մասին և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Հանրային քննարկման են ներկայացվել «Սոցիալական աջակցության մասին» և  հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենքմ որ այս օրենսդրական փոփոխությունների միջոցով օրենքների մակարդակում հիմքեր կդրվեն հետևյալ նպատակներն իրականացնելու համար՝

  • սոցիալական աջակցության ոլորտում հիմնական սոցիալական ծառայությունների տեսակների ընդայնում,
  • հրատապ արձագանքին պատրաստ և առավել ճկուն սոցիալական աջակցության մեխանիզմների հնարավորություն,
  • սոցիալական աջակցության հասցեականության և արդյունավետության բարձրացում,
  • սոցիալական ծառայությունների որակի չափորոշիչների և տրամադրող անձնակազմի մասնագիտական կարողությունների նշաձողերի սահմանում,
  • սոցիալական աջակցության ոլորտում մինչ օրս արձանագրված այլ խնդիրների լուծում։

Այս նպատակներով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակում՝

  • հստակեցվել է օրենքի առարկան․ մի շարք հիմնարար հասկացություններ վերասահմանվել են միջազգային ընդունված տերմինաբանությանը համահունչ,
  • վերանայվել են սոցիալական աջակցության ոլորտի դերակատարների լիազորությունները,
  • սահմանվել են սոցիալական ծառայությունների նոր հիմնական տեսակներ (ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում կամ փոխհատուցում, սոցիալական պատրոնաժ և այլն), ինչպես նաև գործող տեսակներն ընդլայնվել են (բնաիրային և կենցաղային օգնություն, կացարանով ապահովում, սոցիալ-վերականգնողական օգնություն և այլն),
  • սոցիալական աջակցության ծառայությունների համար որպես նոր մեխանիզմ սահմանվել է աջակցության քարտի տրամադրման հնարավորությունը,
  • սահմանվել են սոցիալական աջակցության ոլորտի առանձին ծառայությունների որակի չափորոշիչներ սահմանելու, դրանց մոնիթորինգի, գնահատման և վերահսկման լիազորությունները,
  • բարելավվել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացման կառավարման համակարգը,
  • սահմանվել են սոցիալական աշխատողների հիմնական գործառույթները, վերանայվել են նրանց իրավունքները և պարտականությունները, սահմանվել է մասնագիտական կանոնագրքի մշակման պահանջ, ինչպես նաև մասնագիտական նշաձողի պահանջ՝ հավաստագրման միջոցով։

Նախագծերի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ: