Անգամ պատերազմում նման բան չէինք տեսել. ինչ են պատմում ՈՄԱ-ի կամավորները «Սուրմալու»-ի դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

Թովմաս Ծատուրյանը որպես կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո էլ ՈՄԱ-ից կամավորական ընկերների հետ օգնել է փրկարարներին։ Ասում է՝ այն, ինչ տեսել է այստեղ, մարտի դաշտում տեսածի ու զգացածի հետ համեմատել չի կարող: ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության մեկ այլ անդամ Արմեն Ալոյանն էլ ասում է՝ «Սուրմալու»-ի պայթյունն իր հետևանքներով իսկապես աննախադեպ է։ Բարդ էր՝ խոստովանում է Արմենը․ փլատակներում մնացած քաղաքացիներին փորձել են դուրս բերել, բայց առաջին օրը չի հաջողվել։ Պարզապես անհնար էր՝ հավելում է Թովմասը։

«Առաջին օրը քաոսային իրավիճակ էր, պետք էր հասկանալ հավանական տարածքները, որտեղ մարդիկ կլինեին, որ այդ հատվածներից սկսենք փնտրել»,- ասում է Թովմասը։

Պնդում է՝ իրականությանը չեն համապատասխանում խոսակցությունները, թե պայթյունի առաջին օրը տարածքում տեխնիկա չի աշխատել։ Արմենն էլ է վստահեցնում՝ տեխնիկա աշխատել է այն պահից, երբ հնարավոր է եղել․ «Եղել են վնասված մեքենաներ, խանութի ապրանքները դուրսը լցրած էին․ պիտի մաքրեին, որ տեխնիկան կարողանար աշխատել»։

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ հղի կին ու հնգամյա երեխա։ Փրկարարները նրանց մարմինները հայտնաբերել են օգոստոսի 15-ի գիշերը։ Արդյո՞ք հնարավոր էր փրկել նրանց, եթե նույն օրը հայտնաբերեին։

«Քանի որ իրենք եղել են նկուղային հարկում, ըստ իմ վերլուծության, այնտեղից ողջ հանել հնարավոր չէր․ տվյալ ժամանակահատվածում ջերմաստիճանը եղել է 82 աստիճան»,- պատմում է Թովմասը։

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 1 քաղաքացի կա՝ 55-ամյա Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը, 16 հայտնաբերված մարմինները նույնականացվել են։ Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած համարվող քաղաքացին եղել է հզոր պայթյունի էպիկենտրոնում։ ՈՄԱ-ի անդամները դեպքի վայրից միայն մարմիններ են գտել։ Փորել են հիմնականում ձեռքով՝ ենթադրյալ տուժածներին չվնասելու համար։ Նույն նկուղում 5 քաղաքացու մարմին են գտել։

Առանց ձեռնոցի աշխատելն անհնար էր, ասում է Թովմասը՝ հավելելով, որ նույնիսկ պայթյունից 2 օր անց քարերը տաք էին։ Եղել են նաև կամավորներ, որոնք իրենց կամքից անկախ՝ խոչընդոտել են որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը, ըստ պաշտոնական վարկածի, արձանագրվել է հրավառության նյութերի համար նախատեսված պահեստում։ Քննություն է իրականացնում Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Ըստ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի՝ հարցաքննվել է 9 տասնյակից ավելի քաղաքացի, այդ թվում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակիցները։ Այս պահին կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Նախաքնություննը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան