Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանին

Լուրեր

26.04.2024 | 10:03
Հրդեհ Գառնի գյուղում
26.04.2024 | 09:47
Նավթի գներն աճել են
26.04.2024 | 09:40
Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում. կամրջով երթևեկությունը դադարեցվել է
25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշում են ԿԳՄՍ նախարարությունից։

Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է առավել սերտացնել համագործակցությունը:

Նախարարը շեշտադրել է համատեղ նախագծերի իրականացումը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր: Վահրամ Դումանյանի խոսքով՝ հատկապես գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ և փորձի փոխանակման մեծ ներուժ:

Նախարարը նշել է, որ 2018 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, որի համաձայն՝ 2019 թվականի մայիսի 16-19-ը կազմակերպվել է «Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը:

Ըստ Վահրամ Դումանյանի՝ 2020 թվականին Բելառուսում նախատեսվում էր կազմակերպել Հայաստանի մշակույթի օրերը, ինչը, ցավոք, չի կայացել՝ COVID-19 համավարակով և պատերազմով պայմանավորված: Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի դրանք կազմակերպել՝ հաշվի առնելով համատեղ ծրագրերն ու նախագծերը:

ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն է հայտնել իրենց նախաձեռնություններին և առաջարկներին արագ արձագանքելու համար: Նա մատնանշել է այն ուղղությունները, որոնցով բելառուսական կողմը պատրաստ է գործնական քայլերի՝ ընդգծելով, որ Հայաստանում կրթության որակը բարձր է:

Դեսպանը Վահրամ Դումանյանին հրավիրել է Բելառուս՝ ծանոթանալու այդ երկրի գիտակրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, հատկապես՝ ՏՏ ոլորտում բելառուսական փորձին: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել: