Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանում հրդեհներ են․ քամին նոր օջախներ է բացել

Լուրեր

18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
Բոլորը

Բորժոմիում՝ Զովրեթիի շրջանում ուժեղ քամին կրկին հրդեհ է բռնկել։ Այս պահին հրշեջները մի քանի վայրերում փորձում են տեղայնացնել հրդեհը։ Այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Սամցխե-Ջավախեթիի շրջանի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին։

Ինչպես նշեց Ամիրանաշվիլին, եթե այսօր կրակը չհաջողվի մարել, ապա վաղն առավոտից հավանաբար անհրաժեշտ կլինի օգտագործել ուղղաթիռ։

«Ամբողջ գիշեր՝ երեկ երեկոյան, հրշեջ-փրկարարները, ինչպես նաև անտառտնտեսության և քաղաքապետարանի աշխատակիցները միասին աշխատել են, և այսօր կեսօրից հետո հրդեհը մարվել է, իսկ կեսօրից հետո կրկին ուժեղ քամին ստեղծել է նոր օջախներ և բորբոքել հին օջախները: Զովրեթիի տարբեր վայրերում այս պահին մի քանի թեժ կետեր կան, այրվող տորֆ և ծուխ, նկատվում են նաև հրդեհներ։

Մոբիլիզացված է ողջ մարզի հրշեջ-փրկարարական ծառայությունը։ Իմ տեղեկություններով՝ նրանց օգնում են նաև այլ մարզերի հրշեջները, ովքեր ամեն ինչ անում են հրդեհը մարելու համար։ Մտկվարի գետից օջախներ ջուր մղելու համար օգտագործվում են հատուկ պոմպեր, սակայն քանի որ զառիթափ ժայռ է, հրդեհը մարելը շատ դժվար է, և արդյունավետ կլինի ուղղաթիռ օգտագործելը։ Եթե հրշեջներին ու փրկարարներին չհաջողվի այսօր տեղայնացնել հրդեհը, ապա, հավանաբար, վաղն առավոտյան անհրաժեշտ կլինի օգտագործել ուղղաթիռը»,- հայտարարել է Ամիրանաշվիլին։