Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս է նշանակվել
Քաղաքականություն
17.08.2022 | 13:57ՌԴ Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս է նշանակվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԳ նախարարի՝ ս․թ․ օգոստոսի 17-ի հրամանով՝ Լևոն Մինասյանը նշանակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս»,- ասվում է հաղորդագրությունում։