Ո՞վ է կառավարական առանձնատների ամենաերկարակյաց բնակիչը, կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվին սպասելիս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում կամ ժողովրդական լեզվով ասած` կառավարական այս դաչաներում բնակվում են Հայաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները:

Այստեղ են ապրել Հայաստանի Հանրապետության երեք նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այստեղ են ապրել նաև մեր երկրի վարչապետերը, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի և մի քանի այլ բարձր պաշտոններ զբաղեցրած նախագահ Գագիկ Հարությունյանը:

Իհարկե, մեր ոչ բոլոր վարչապետերը կամ արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարներն են այս շքեղ առանձնատներում բնակվել: Օրինակ, Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետը, որն ապրել է այս դղյակներից մեկում, Տիգրան Սարգսյանն է: 2014թ. ապրիլից նրան փոխարինած Հովիկ Աբրահամյանը, այնուհետև Կարեն Կարապետյանն այստեղ չեն տեղափոխվել և շարունակել են բնակվել Արաբկիր համայնքում գտնվող իրենց ոչ պակաս շքեղ դղյակներում: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նույնպես ապրել է այս առանձնատներից մեկում, բայց արդեն 2016թ. աշնանը նրան փոխարինած Վիգեն Սարգսյանը նույնպես չի տեղափոխվել կառավարական դաչաների տարածք:

Արդեն այստեղ տեղափոխվեց նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ընտանիքը զբաղեցնում է վարչապետերին սպասարկած առանձնատունը: Այս պահի դրությամբ Ն.Փաշինյանի անմիջական հարևանությամբ են ապրում նախկին իշխանության ներկայացուցիչները` նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Գագիկ Հարությունյանը, ով հիմա Բարձրագույն դատական խորհրդի նախագահն է: Փաստորեն իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի ընտանիքն այս պահի դրությամբ կառավարական դաչաներում ընդդիմության համեմատ փոխրամասնություն է, ինչպես Ազգային ժողովում նրա ներկայացրած «Ելք» դաշինքն է: Բայց շուտով գոնե այս տարածքում ուժերի հարաբերակցությունը կփոխվի հոգուտ Ն.Փաշինյանի` Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանն ու Գագիկ Հարությունյանն առաջիկայում կլքեն այս տարածքը: Նրանց ազատած առանձնատները հավանաբար կզբաղեցնեն գործող պաշտոնյաները` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այս առանձնատները հասարակ մահկանացուների անգամ աչքի համար են դժվար հասանելի։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2006թ․ կարգադրության համաձայն գերատեսչական այս առանձնատներից կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը` իրենց ընտանիքների հետ միասին: Նույն կարգադրության համաձայն՝ այս առանձնատներում կարող են բնակվել նաև Սահմանադրական դատարանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը և նախագահի կարգադրությամբ նախատեսված այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` իրենց ընտանիքների հետ միասին։ Սահմանադրական դատարանի նախագահն ի սկզբանե այս առանձնատներում ապրելու իրավունք չի ունեցել, բայց հետագայում նրան տրվել է այդ հնարավորությունը։

Այդպիսով ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը դարձել է այս տարածքի ամենաերկարակյաց բնակիչը։ Նա այդ առանձնատներից մեկում բնակվել է դեռևս 1991 թվականից, երբ Հայաստանի Հանրապետության փոխնախագահն էր և վարչապետը։ 1996թ․ երբ նա նշանակվում է ՍԴ նախագահ, համապատասխան իրավական ակտում փոփոխություն է կատարվում և նրան այնտեղ բնակությունը շարունակելու հնարավորություն տրվում։ Ու արդեն 27 տարի Գ․Հարությունյանն ապրում է պետության կողմից պաշտպանվող և ֆինանսավորվող այս շքեղ տարածքում։ Գ․Հարությունյանի աշխատակազմից մեզ տեղեկացրեցին, թե քանի որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար օրենքով ծառայողական առանձնատուն չի նախատեսվել, իսկ վարչապետի հայեցողությանը չցանկանալով ապավինել, 2018թ. ապրիլին, նոր պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո նա Նախագահի աշխատակազմին տեղեկացրել է, որ դուրս է գալիս այդ առանձնատնից: «Տեղափոխման աշխատանքները գրեթե ավարտվել են և պարոն Հարությունյանի ընտանիքը գործնականում այլևս չի բնակվում այդ առանձնատանը»,- նշված է մեզ տրամադրված գրության մեջ։

Բայց խորհրդավորությունն ու անհասանելիությունը չեն միայն այս առանձնատների հմայքը։ Դրանց պահպանման համար բյուջեից բավականին խոշոր գումար է հատկացվում։ 2018թ․ «Կոնդի առանձնատների տնտեսությանը» տրվել է 322 մլն 423 հազար դրամ կամ ավելի քան 660 հազար դոլար։ Ընդ որում այս գումարից 82 մլն դրամը հատկացվել է նախագահական աշխատակազմին, քանի որ ի սկզբանե այս կազմակերպությունը գտնվում էր Բաղրամյան 26-ի հաշվեկշռում։ Բայց քանի որ ապրիլի 9-ից Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգին և մեր երկրի ղեկավարը դարձել է վարչապետը, ապա այս կազմակերպությունն ու բյուջեից արված հատկացումները նախագահի աշխատակազմից փոխանցվել են կառավարության աշխատակազմ։ Եվ հետաքրքիր է, որ բյուջեում այս կազմակերպության անունը նշված չէ, այս հատկացումը կատարվել է նախագահի կամ կառավարության աշխատակազմին տրվող սուբսիդիայի անվան տակ։ Այդպիսով, կարծես թե, աչքից հեռու է պահվում, թե որքան գումար է հատկացվում կառավարական առանձնատների պահպանության համար։

Այս առանձնատները մեզ համար ավելի հետաքրքիր դարձան, երբ ապրիլի 29-ին կառավարությունը որոշեց պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով տրամադրել նրա զբաղեցրած առանձնատունը հարակից շինություններով և մոտ 1.5 հա սպասարկման տարածքով։ Նախկին նախագահը նախ հայտարարեց, որ վերջապես ինքն էլ տուն կունենա Երևանում, բայց ընդամենը օրեր անց քաղաքական և հասարակական ճնշման արդյունքում հրաժարվեց այդ առանձնատնից։ Կառավարությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում նրան տուն կհատկացնի, ինչպես արել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեպքում։

Արմինե Ավետյան