Հնդկաստանը միանձնյա արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը BRICS-ի առաջիկա գագաթնաժողովին

Լուրեր

05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
Բոլորը

Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հաստատել են հույն լրագրող Փոլ Անտոնոպուլոսի կողմից Twitter-ում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Հնդկաստանը միանձնյա արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) առաջիկա գագաթնաժողովին՝ որպես հյուր։

Նշենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանը հրաժարվել է աջակցել Ադրբեջանին։ Այսպիսով, Բաքուն Հնդկաստանին մեղադրում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված Չմիավորման շարժման հռչակագիրը խափանելու մեջ։ Հնդկաստանի պատվիրակությանն աջակցել է նաև Բութանը։

Հստակ հայտնի չէ, թե ինչու է Հնդկաստանը նման կտրուկ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ, սակայն կարելի է ենթադրել, որ պատճառը Բաքվի և Պակիստանի միջև զարգացող դաշնակցային հարաբերություններն են, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, ինչը չի կարող չառաջացնել Նյու Դելիի անհանգստությունը։

Տաթև Ֆռանգյան