Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հետկանչը չի ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի հետկանչը չի ազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա. փոխանցում է ermenihaber-ը:

Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով դեսպան Սերդար Քըլըչի՝ Թուրքիա վերադառնալու փաստին, Նոյերթը մասնավորապես ասել է․

«Մենք գիտենք, որ Թուրքիան հետ է  կանչել իր դեսպանին և ընդունում ենք, որ Թուրքիան նման իրավունք ունի։ Սակայն չեմ կարծում, որ այդ հանգամանքը կարող է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Թուրքիան շարունակում է լինել ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերը և մենք էլ անհամբերությամբ սպասում ենք Թուրքիայի կառավարության հետ ապագա երկխոսություններին»։

Անդրադառնալով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև Մանբիչի վերաբերյալ նախնական պայմանագրի ստորագրման վերաբերյալ հարցին՝ խոսնակը նշել է, որ այդ առումով բանակցությունները դեռևս շարունակվում  են և որևէ վերջնական արդյունք առայժմ չկա։

Պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Գյուլենական համայնքին (FETÖ) անդամակցության մեջ մեղադրանքով կալանավորված ամերիկացի քահանա Անդրեյ Բրունսոնի խնդրին։ Նա նշել է, որ նախագահ Թրամփը, պետքարտուղարությունն ու կոնգրեսը ուշադրությամբ հետևում են այս հարցի զարգացումներին։ «Թուրք պաշտոնյաների հետ մեր ունեցած յուրաքանչյուր երկխոսության ժամանակ քահանա Բրունսոնի հարցը բարձրացվում է», -ընդգծել է նա։